Get Even More Visitors To Your Blog, Upgrade To A Business Listing >>

Ô±Ö€Ö‡Õ¡Ö„Õ¡Ö€Õ« Ö‡ Õ¾Õ«Õ¯Õ«Õ¶Õ£Õ¶Õ¥Ö€Õ« Õ®Õ¸Õ¾Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Ö€Õ·Õ¡Õ¾Õ¡Õ¶Ö„Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¡Õ½Õ«Õ¶

Վիկինգներն իրենց ծովային արշավանքների ժամանակ, մառախլապատ երկնքի առկայության դեպքում կողմնորոշվում էին արևաքարի օգնությամբ: Ներկայացվող անչափ հետաքրքիր տեսանյութը հավանաբար կհետաքրքրի ձեզ, բայց նաև որոշակի հարցեր կառաջադրի: Նախ եկեք դիտենք այն.

1000 տարի առաջ դեպի հեռավոր Գրենլանդիա նավարկելիս վիկինգները ինչպե՞ս են հայտնաբերել ու կիրառել իսլանդական սպաթը, եթե այդ թափանցիկ հանքաքարի բյուրեղները XVII դարի վերջում են սկսել Իլսանդիայից մայրցամաք ներկրել և հետո միայն անվանել իսլանդական սպաթ:

Չգիտեի՞ն արդյոք գերմանա-սկանդինավյան էպոսի գրառումից առաջ հրաշագործ Արևաքարի և նրա օգտակար կարողությունների մասին վիկինգների առաջնորդ-կոնունգները, երբ նրանց դիցարանի գրեթե ամեն մի երկրոդ աստված կամ աստվածուհի օժտված էր պայծառատեսությամբ և գուշակելու ունակությամբ:

Հնարավո՞ր է արդյոք հետագայում պարզվի, որ Արևաքարը վիկինգների մոտ հայտնվել է ոչ թե Իսլանդիայից 1000 տարի առաջ, այլ ասենք Փոքր Ասիայից, Հայկական լեռնաշխարհից կամ Կովկասից, չէ՞ որ իսլանդական սպաթ կա նաև այնտեղ...

Հարցերը շատ են և դեռ բացահայտման կարիք ունեն...

Ակնհայտ է, որ իսլանդական սպաթի կողմից լույսի ճառագայթի կրկնակի բեկման հատկությունը հայտնաբերել ու նկարագրել է դանիացի գիտնական Էրազմուս Բարթոլինուսը 1669 թվականին, իսկ արդեն 1690 թվականին հոլանդացի Քրիստիան Հյուգենսը հանգամանալից նկարագրել է արևաքարի օպտիկական հատկությունները: Հայտնի է նաև, որ սպաթի բյուրեղները ունեն կապույտ, վարդագույն, դեղին, անգույն երանգներ, ինչը հանքաքարում բարիումի, կապարի, ստրոնցիումի, բիտումի ներկայության արդյունք է: Արևաքարի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ նաև մեր բաժնի հոդվածից.

Բացահայտումները միշտ շարունակելի են լինում...
Եկեք բացահայտենք միասին...
Էանում ենք երազելով...


This post first appeared on Scandinavian World, please read the originial post: here

Share the post

Ô±Ö€Ö‡Õ¡Ö„Õ¡Ö€Õ« Ö‡ Õ¾Õ«Õ¯Õ«Õ¶Õ£Õ¶Õ¥Ö€Õ« Õ®Õ¸Õ¾Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Ö€Õ·Õ¡Õ¾Õ¡Õ¶Ö„Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¡Õ½Õ«Õ¶

×

Subscribe to Scandinavian World

Get updates delivered right to your inbox!

Thank you for your subscription

×