For English scroll down. Հայերեն (Armenian) Դեեեե, էս խումբն ուրիշ ա: Բա էլ ի՞նչ պետք է ասեի... Լավ, երևի ասեմ, որ առաջին անգամ երբ սկսեցի լսել այս ալբոմը, 3-րդ երգից անջատեցի. լսել չստացվեց, շատ բարդ էր: Հետո մտածեցի` բայց ախր շատ եմ էսպիսի բարդ երաժշտություն լսում, ո՞նց չեմ կարողանում էս մեկը մարսել: Ու տենց մի ամիս մտածում էի, մինչև մի օր էլ որոշեցի ռիսկ անել. այս անգամ ստացվեց: